Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում այս տարի չորս պատանի է հաղթել

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում այս տարի չորս պատանի է հաղթել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն այս տարի 4 հայ հաղթող ունի: Աշխարհի գրեթե յոթ տասնյակ երկրներում անցկացվող մրցույթին այս տարի Հայաստանից և Արցախից աննախադեպ թվով պատանիներ են մասնակցել:

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցույթին այս տարի մասնակցել է 45 հազար աշակերտ հայաստանյան և արցախյան տարբեր դպրոցներից: «Մրցույթը մասսայական է, թույլ է տալիս ցանկացած երեխայի փորձել իր ուժերը: Այս մրցույթով երեխաները միջազգային մեծ շարժման մասնակից են դառնում: Ամեն տարի նույն օրը 7 միլիոն երեխա ամբողջ աշխարհով փորձում են իրենց ուժերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ «Կենգուրու» մրցույթում այս տարի հաղթել են Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Էրիկ Մելիքյանը, «Ուսում» հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Ներսիսյանը:

«Չորս հաղթողներն առավելագույն արդյունքներն են արձանագրել: Մենք ցանկություն ունեինք ունենալ նաև հայերենից նմանատիպ մրցույթ, որը մեկնարկեց անցյալ տարի: Այն «Մեղու» է կոչվում: Մեծ թվով երեխաներ մասնակցեցին այդ մրցույթին, այս տարի էլ կանցկացնենք երկրորդ մրցույթն ու նպատակ ունենք այն միջազգային դարձնել»,-հավելեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Մելիքյանը նշեց, որ երկրորդ անգամ է հաղթում մրցույթում: «Ես հաղթել եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Կուզենայի, որ հաղթողներն ավելի շատ լինեն»,-նշեց նա:

«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին: Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը լայն տարածում գտավ` խթանելով Ավստրալիայում մաթեմատիկայի զարգացումն ու ընդլայնումը: 1991 -ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա` անվանելով այն «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրու»-ի սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am