Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Հունվար-մայիսին Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել Է 52,4 տոկոսով


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 51,5 տոկոսով (124 միլիոն դոլարով) եւ կազմել շուրջ 117 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 13,2 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրական ազգային ծառայությունը:

2015 թվականի հունվար-մայիսին Վրաստանից Ադրբեջան են  արտահանվել 37,9 մլն դոլար գումարի մարդատար ավտոմեքենաներ, ինչը գրեթե 83,8 միլիոն դոլարով պակաս Է, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջան Է արտահանվել շուրջ 5 մլն դոլար գումարի ամրաններ, ինչը 25 մլն դոլարով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին:  

Նշված ժամանակաշրջանում գրանցվել Է նաեւ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: 2015 թվականի հունվար-մայիսին Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալը 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 5,5 տոկոսով եւ կազմել շուրջ 244 մլն դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 8 տոկոսը:

Նավթագազի եւ գազակերպ ածխաջրածինների (բնական գազ) ներմուծման ծավալն այդ ժամանակաշրջանում կազմել Է շուրջ 713 հազար տոննա՝ 147,5 միլիոն դոլար գումարի, ինչը 5 մլն դոլարով ավելի Է, քան 2014 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում: Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից Վրաստան Է ներմուծվել 59 մլն դոլար գումարի 112 հազար տոննա նավթ եւ նավթամթերք, ինչը 21,2 մլն դոլարով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում: Հաշվետու շրջանում ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը կազմել Է ավելի քան 7,1 մլն դոլար, ինչը 5,4 մլն դոլարով ավելի Է, քան 2014 թվականի հունվար-մայիսին:

2015 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանը երկրորդ տեղն Է գրավել Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների թվում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն այս ժամանակաշրջանում կազմել Է 360,4 մլն դոլար, ինչը 34 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին: Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել Է Վրաստանի արտաքին առեւտրի ընդհանուր շրջանառության 9,2 տոկոսը:

 

Լուսանկարը` Sputnik



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ