Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Սերենա Ուիլյամսը հավանել է հայ թենիսիստուհու խաղը


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ,ամերկուհի Սերենա Ուիլյամսը կարծիք է հայտնել Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի մասին: «Նա իսկապես լավ էր խաղում: Հաշվի առնելով որակավորման փուլի խաղերը, ապա նա պատրաստ է խոտի վրա խաղալու: Մարգարիտան երբեմն այնպիսի կտրուկ հարվածներ էր կատարում, որին դժվարանում էի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ուիլյամսը:

Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից հերթականում` Ուիմբլդոնի առաջին փուլում Սերենա Ուիլյամսը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Մարգարիտա Գասպարյանի հետ, ում հաղթեց 6:4, 6:1 հաշվով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ