Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վիրահայերը նշել են Սրբոց Թարգմանչաց տոնը

Վիրահայերը նշել են Սրբոց Թարգմանչաց տոնը

ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ  մատուցվել է պատարագ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, պատարագին, որ կայացել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ներկա են գտնվել մտավորականներ, թարգմանչական գործունեությամբ զբաղվողներ, հայ հավատացյալներ: Պատարագի ավարտին թբիլիսահայ մտավորականներն ուղևորվել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am