Սկսվել են «Աստղային ճանապարհ» սերիալի հերթական ֆիլմի նկարահանումները
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Վանկուվեր քաղաքի արվարձանում սկսվել են «Աստղային ճանապարհ» հերթական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են հոլիվուդյան զանգվածային լրատվամիջոցները:
«Նկարահանումներն արվում են խիստ գաղտնիության պայմաններում, կինոնկարի սյուժեի մասին ոչ մի մանրամասնություն վերջին ժամերին չի ստացվել,-նշում Է Քեյ փի սի սի ռադիոկայանը:-Անորոշություն Է պահպանվում նաեւ նոր ժապավենի անվանման հարցում: Սկզբում այն կրում Էր «Աստղային ճանապարհ-3» անվանումը, այնուհետեւ հայտնվեց նոր անվանում՝ «Աստղային ճանապարհ՝ սահմաններից անդին»:
Իր հերթին SciFiPulse հրատարակությունը հունիսի 25-ին հաղորդել Է, որ ֆիլմի աշխատանքային անվանումն այժմ փոխարինվել Է «Վաշինգտոն»-ով:
Կինոնկարի ռեժիսորն Է Ջասթին Լինը: Նա լայն ճանաչում Է ստացել «Ֆորսաժ» սերիալի չորս ֆիլմերի շնորհիվ:
Հոլիվուդյան աղբյուրների համաձայն՝ «Աստղային ճանապարհ» նոր կինոնկարի պատմության կենտրոնում «Էնթերփրայզ» (USS Enterprisе) աստղագնացի ճանապարհորդությունն Է դեպի տիեզերքի խորքերը, որտեղ «տեղի են ունենում ճգնաժամային իրադարձություններ»: Դրա հետ մեկտեղ ոճաբանորեն այն վերադառնում Է շարքի առաջին կինոնկարներին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր ֆիլմը պետք Է համաշխարտային վարձույթ մտնի 2016 թվականի հուլիսի 8-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում