Դոլարը թանկացել է, մյուս արտարժույթներն` էժանացել
16:34, 25 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով` կազմելով 472.65 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 527.76 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով` կազմելով 8.66 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.97 դրամով և կազմել 741.3 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 25-ին կազմել է 17 հազար 897.54 դրամ, արծաթի գինը՝ 242.48 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 119.94 դրամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում