Փայտոջիլների պատճառով մասնակիորեն տարահանել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի ամբողջ հարկ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության շենքի հարկերից մեկը հունիսի 23-ին մասնակիորեն տարահանել են այն բանից հետո, երբ գրասենյակներից մի քանիսում փայտոջիլներ են հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջատների ներխուժումից տուժել Է կենտրոնակայանի 34-րդ հարկը, որտեղ գտնվում Է դաշտային օժանդակության՝ այն կառույցի դեպարտամենտը, որը պատասխանատու Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նյութատեխնիկական ապահովման համար:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտարարել են համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունում, փայտոջիլներ են հայտնաբերել հարկի հյուսիսային մասի երկու գրասենյակներում: Դրանց դեմ պայքարելու համար կանչվել են ախտահանման ծառայության աշխատակցիներ, որոնք երկու անգամ մշակել են ախտահարված հատվածը:
«Աշխատակիցների առողջությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն Է: Ուստի մենք որոշեցինք հունիսի 23-ին 34-րդ հարկում առավելագույնս կրճատել աշխատակիցների ներկայությունը՝ որպես նախազգուշական միջոց»,- հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Լուսանկարը`EPA
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում