Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՏՏ լուծումներն իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառող 8 ընկերություն արժանացավ «Դիջիբիզնես» մրցանակի

ՏՏ լուծումներն իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառող 8 ընկերություն 
արժանացավ «Դիջիբիզնես» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան ոչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 8 ընկերություն ստացավ «Դիջիբիզնես» մրցանակի` իր գործունեության մեջ ՏՏ լուծումները հաջողությամբ կիրառելու համար: «ԴիջիԹեք» 8-րդ բիզնես ֆորումի շրջանակներում մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն նպատակ ունի շահագրգռելու տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը, որպեսզի նրանք լավագույն օրինակ ծառայեն իրենց գործընկերների համար:

Մրցանակներ էին սահմանվել ութ անվանակարգերում: «Տարվա ՏՏ ղեկավար» ճանաչվեց Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյանը, «Տարվա առցանց ներկայություն» մրցանակը ստացավ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, «Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես»-ը` «menu.am» կայքը, «Տարվա լավագույն նախագիծ» ճանաչվեց Կոնվերս բանկը` մոբայլ վճարումների համակարգը ներդնելու համար:

«Տարվա նորարար ընկերություն» ճանաչվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում» անվանակարգում մրցանակ ստացավ «Իդեալ համակարգ» խանութ սրահների ցանցը: «Նատֆուդ» ընկերությունն արժանացավ մրցանակի «ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում» իրականացնելու համար, իսկ «ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկ բնագավառում» մրցանակը բաժին հասավ «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» ընկերությանը:

Ներկաները գոհունակությամբ փաստեցին, որ «ԴիջիԹեք» բիզնես-ֆորումը կայացել է ու այն ծառայում է իր նպատակին, ինչում իր անգնահատելի ավանդն ունի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ամենամյա 8-րդ Դիջիթեք բիզնես ֆորումն այս տարի կայացավ հունիսի 19-20-ին: Ֆորումին մասնակցել է ՏՏ ոլորտի, բիզնեսի այլ բնագավառների և պետական կառավարման ոլորտի շուրջ 70 ընկերություն: Միջոցառման բացման արարարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վարչապետը շրջեց ֆորումի ցուցահանդեսային մասում ներկայացված ընկերությունների տաղավարներով: Երկօրյա ֆորումի ժամանակ անցկացվել են 8 ոլորտային քննարկումներ հետևյալ թեմաներով` բիզնեսի աջակցման ծառայությունները ՏՏ ոլորտի համար, տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար, էլեկտրոնային կառավարում, տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար, տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար, ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում, կիբեր անվտանգություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am