Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային 
հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հունիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեսպան Սեյրանյանին ընդունել է նահանգապետ Լուբոմիր Ֆրանցը: Նահանգապետի հետ զրույցում անդրադարձ է կատարվել նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի շրջանակներում երկրամասի և ՀՀ Տավուշի մարզի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին, քննարկվել են գործակցության հնարավոր բնագավառները:

Նահանգապետ Ֆրանցը պատրաստակամություն է հայտնել գործնական քայլեր ձեռնարկել ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչելու ուղղությամբ:

Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև երկրամասի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և նրանց ներկայացրել Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու հնարավորությունները:

Այցը կազմակերպել և հանդիպումներին մասնակցել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը, որը «Մաունթֆիլդ» ակումբում կատարել է հայկական գինիների շնորհանդես:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am