Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քննչական կոմիտեն հայտնել է խոշոր ավտովթարի զոհ 7 երիտասարդների անունները. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնել է խոշոր ավտովթարի զոհ 7 երիտասարդների 
անունները. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ` Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից, կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները։

Վթարի հետևանքով մահացել են  Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:

2015 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, որի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am