Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման արդյունքները

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործող 
նախագահի հետ հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 4-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am