Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՊԲ զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի

ՊԲ զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական 
պատրաստականության վիճակի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում մայիսի 24-ին  զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով: Կցագրված անձնակազմը և տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները և բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:

Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլև վերջիններիս կցագրված պահեստազորայինները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am