Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դավութօղլուի կուսակցության անդամներն անցել են քրդական կուսակցության շարքերը

Դավութօղլուի կուսակցության անդամներն անցել են քրդական կուսակցության 
շարքերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բաթման շրջանից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Քրդական կուսակցության շարքերն անցած գործիչների թվում են Բաթմանում «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային խորհրդի անդամ Բուրհան Սարանը, Քոզլուք գավառի ղեկավար Սերվեթ Բարլըքը, ինչպես նաև 47 գյուղապետ և թաղապետ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերն անցնելու գործընթացը տեղի է ունեցել դհոլ-զուռնայի ուղեկցությամբ:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am