Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

«Բաց դաս»-ի շրջանակներում ԱԺ են այցելել մանկավարժական համալսարանի ուսանողները

«Բաց դաս»-ի շրջանակներում ԱԺ են այցելել մանկավարժական համալսարանի 
ուսանողները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 20-ին Ազգային ժողով են այցելել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող հերթական նիստին և հետևել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, խոսել է նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության ու քաղաքացիական հասարակության կայացման մասին: Նա կարեւորել է մանկավարժի դերը հասարակության մեջ՝ նշելով, որ այն բժշկի մասնագիտությունից հետո առաջին բարդ ու կարեւոր մասնագիտությունն է:

Տիկին Նաղդալյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում քայքայիչ աղանդների տարածմանն ու բանակի վրա դրա ազդեցությանը, ազատամարտիկների սոցիալական խնդիրներին, Բոլոնյան համակարգի ընդունմանն ու Հայաստանի կրթական համակարգի վրա դրա ազդեցությանը, ինչպես նաեւ մարզերում լավ մասնագետների պակասին:

Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ