Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Genealogy»-ի անդամները շնորհակալություն են հայտնում աջակցության համար

«Genealogy»-ի անդամները շնորհակալություն են հայտնում աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րոպեներ անց Վիեննայում կմեկնարկի «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մինչ մրցույթի մեկնարկը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ կապ հաստատեց Վիեննա` զրուցելու համար Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամների հետ:

Խմբի անդամներից Ինգա Արշակյանն ընդգծեց, որ մի փոքր լարվածություն կա, քանի որ իրենք առաջիններից են ելույթ ունենալու: «Մյուս կողմից դա լավ է, քանի որ մենք ավելի լավ կհիշվենք, և դա դրական կողմն է: Կապ չունի, թե որ համարով ելույթ կունենանք, հուզմունքը շատ մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Խմբի անդամ Վահե Թիլբյանն էլ ընդգծեց, որ խոսում են իրար հետ, աղոթում են, և Աստված իրենց հետ կլինի:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ հավելեց, որ բեմում «Genealogy»-ն ներկայացնելու է մեր ծագումնաբանությունը՝ ծառի պատմության միջոցով: «Մենք ունենք հինգ աշխարհամասերից և Հայաստանից մասնակիցներ, և նրանք բոլորը համախմբված են լինելու» ,- հավելեց նա՝ հորդորելով ուշադիր դիտել խմբի ելույթը:

«Genealogy»-ի անդամները Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կոչ արեցին քվեարկել Հայաստանի համար: Նրանք փաստեցին, որ ուրախ են ներկայացնել Հայաստանը: Խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին աջակցության համար:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-ին անցկավող կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Խումբը կկատարի «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը:

Մրցույթի պաշտոնական՝ Eurovision Song Contest յութուբյան էջը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքների վերջին տեսանյութերը:

«Եվրատեսիլ  2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:

«Եվրատեսիլ 2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ  2014»-ի հաղթող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am