Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խվորոստովսկին և Օրբելյանը հայկական բեմում «Պատերազմական տարիների երգեր» կատարեցին

Խվորոստովսկին և Օրբելյանը հայկական բեմում «Պատերազմական տարիների 
երգեր» կատարեցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմական տարիների երգեր». հենց այս խորագրի ներքո Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակներին նվիրված յուրահատուկ համերգ անցկացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մայիսի 12-ին աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը բազմաթիվ զինվորականների ու վետերանների շնորհավորեցին իրենց ելույթներով: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվեց տոնական համերգը: Մինչ համերգը Նախագահ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորական ելույթով:

Խվորոստովսկին իր հերթին բեմից շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ. նրա յուրաքանչյուր կատարումը եզրափակվում էր անվերջ ծափահարություններով: Երեկոյի ընթացքում հնչեցին պատերազմական տարիների բազմաթիվ ստեղծագործություններ: Հատկապես մեծ ոգևորությամբ և հոտնկայս ծափահարություններով ընդունվեց հայկական մարտական օրհներգը՝ «Հայկական բանակ» ստեղծագործությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հայ ժողովուրդն իրավունք ունի նշելու այս տոները լիարժեք ու լիաթոք՝ հաշվի առնելով այն, որ մենք մեծ ներդրում ունենք այդ հաղթանակներում:

«Այսօր բոլորս շատ ուրախ ենք: Հաղթանակ ասվածը բառերը չեն, դա մի հոգեվիճակ է, որ տոնի է վերածվում: Այսօր տոն է, որը տոնելու ենք մեր բարեկամների հետ, մեր հյուրերի հետ, որոնք եկել ենք Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը։ Այսօր և՛ վետերանները, և՛ երկրի ղեկավարությունը, և՛ հանրությունը միասնականաբար պետք է ուրախ ու հպարտ լինեն այս երկու մեծ հաղթանակներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարը:

Հասմիկ Պողոսյանը փաստեց, որ պատահական չէ, որ համերգին հանդես են գալիս աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

«Աշխարհահռչակ երգիչ, որը միշտ հիացնում է իր կատարումով: Առանձնահատուկ են նրա պատերազմական տարիների երգերը, որոնք, մի կողմից կարծես ուղղված են բոլոր ժողովուրդներին, բայց մյուս կողմից, կարծես, յուրաքանչյուր մարդու հետ ինքը խոսում է այդ հաղթանակի մասին»,- հավելեց նախարարը:

Միջոցառումը նախաձեռնել էր «Երևանյան հեռանկարներ»› միջազգային երաժշտական փառատոնը: 

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգ: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am