Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վարչապետը խստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից

Վարչապետը խստագույնս զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ 
կոռուպցիոն դրսևորումներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների ներկայացում, որի ընթացքում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին՝  զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումից:

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականցվել, սակայն,  որպես կանոն ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքներիր մասին: «Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ  ԾԻԳ-երի ղեկավարներին, զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նմանատիպ պաշտոնյաներից , այլ անձամբ հետամուտ կլինեմ՝  օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը: 

Նրա խոսքով՝ այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է, և ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am