Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն 
Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին հանդիպումներ է ունեցել 2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից ժամանած մի խումբ դիտորդների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ժամանակ արծարծվել են Արցախում պետականաշինությանը, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակության կառուցմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ` տարբեր մակարդակների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար` նշելով, որ այն օգտակար ու պահանջված է մեր պետության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am