Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵՄ-ն աջակցում է ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ՄԽ ձևաչափին

ԵՄ-ն աջակցում է ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ՄԽ ձևաչափին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և համանախագահների ջանքերին, որոնց նպատակն  է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ խաղաղ բանակցություններով լուծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է  մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում:

«ԵՄ-ն պատրաստակամ է ապագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱԳԵԾ-ը նաև վերաթարմացրել է նախկին տարիների ԼՂՀ ընտրությունների ժամանակ արված հայտարարություններն այն մասին, որ ԵՄ չի ճանաչում այն իրավական և սահմանադրական շրջանակը, որում դրանք իրականացվում են: Հայտարարությունում նշվում է նաև, որ այս գործընթացը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարավաղի ապագա կարգավիճակը կամ ազդել բանակցային գործընթացի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am