Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում ռմբակոծությունից ներսի բաժիններ են փլվել

Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում ռմբակոծությունից ներսի 
բաժիններ են փլվել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայ առաքելական առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու կրած վնասը, մյուս եկեղեցիների համեմատ, ավելի քիչ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ ռմբակոծությունների թիրախ են դարձել շրջանի եկեղեցիները, մեծ վնասներ են կրել մարոնիների, հույների կաթոլիկ և օրթոդոքս, ասորիների եկեղեցիները: «Համեմատաբար ավելի փոքր են Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու կրած վնասները, թեպետ վնասվել է եկեղեցու մայր դարպասը, ներսում փլված բաժիններ կան»,- նշեց Ռեիսյանը՝ նաև հավելելով, որ «Թեքեյան» մշակութային միության ակումբը, Հայ Կաթողիկե առաջնորդարանի վերին հարկը գրեթե քանդվել են:

«Ամբողջական վնասների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ շրջանը դեռ «տաք» է»,- ասաց խոսնակը: Ռեիսյանի խոսքով՝ Ժդեյդե քրիստոնեական թաղամասը հայտնվել է ռմբակոծությունների թիրախում, մինչև այժմ ռմբակոծությունները շարունակվում են: Շրջանը քրիստոնեաշատ թաղամաս է համարվում, չնայած որ քրիստոնյաների թիվն այնտեղ բավական նվազել է:

Գանձասար թերթի տեղեկացմամբ` հրթիռակոծման են ենթարկվել նաև Սահաթ Ֆարհաթ, Թիլել և Ազիզիե թաղամասերը, որտեղ բազմաթիվ բնակարաններ ու աշխատավայրեր են ավերվել:

Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում: Այն Հալեպում և սփյուռքում գործող ամենահին հայկական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու զանգակատունը համարվում է Հալեպի ճարտարապետության եզակի նմուշներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am