Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կառավարությունը մինչև հունիսի 1-ը հետաձգեց որոշ ապրանքների դրոշմապիտակավորման պահանջը

Կառավարությունը մինչև հունիսի 1-ը հետաձգեց որոշ ապրանքների 
դրոշմապիտակավորման պահանջը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը լրացումներ կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մինչև հունիսի մեկը հետաձգեց որոշ ապրանքների վրա դրոշմապիտակ փակցնելու ժամանակացույցը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 30-ից պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները և այլ ապրանքներ:

«Դեռ աշխատանքներ կան կատարելու, գտնում եմ, որ պետք է մեկ ամիս հետաձգել և ապրիլի 30-ը փոխարինել հունիսի մեկով: Ես կարծում եմ` դա հնարավորություն է ՓՄՁ-ներին, ովքեր ունեն ձեռք բերված ապրանքներ, բայց փաստաթղթեր չունեն: Պետք է հնարավորություն տանք, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի և հանձնարարում եմ նախարարությանն օրենքի փոփոխություն առաջարկել, սահմանել դրոշմապիտակավորման նոր կարգ և այն ընդգրկել արտահերթ նստաշրջան»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այս ուղղությամբ լուրջ բաց է առկա: Կառավարության ղեկավարն առաջարկեց, որպեսզի հարկային տեսչությունը ձեռնպահ մնա ապրիլի 1-ից այդ խնդիրներին լուծում տալուց: «Եեթե մենք չենք կարգավորել այս խնդիրը, անարդար կլինի, որպեսզի մենք խնդիրներ հարուցենք իրենց համար: Փաստորեն, մարդիկ ապրանք են ձեռք բերել առանց փաստաթղթավորման և օրենքով իրավունք չունեն հարկային ծառայությունից ստանալ դրոշմապիտակներ, որպեսզի դրոշմապիտակավորեն և վաճառեն: Միայն ներկրողներն ու արտադրողներն այդպիսի իրավունք ունեն: Մենք զրկել ենք այդ իրավունքից և որևէ խնդիր չենք լուծել, կարգավորել, որպեսզի մարդիկ կարողանան վաճառել իրենց ապրանքը: Խնդիր է, մայիսի մեկից ինչպե՞ս են նրանք օտարելու ապրանքը»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը դրոշմապիտակավորման հետաձգման նախագիծը ճանաչեց հրատապ և կներակացնի ԱԺ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am