Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը ստորագրեցին համագործակցության խորացման հնգամյա ծրագիր

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը ստորագրեցին համագործակցության խորացման 
հնգամյա ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրեցին Երևանյի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020 թթ. համագործակցության հնգամյա ծրագիրը, որի շրջանակում կողմերը պարտավորվում են խորացնել և ամրապնդել հարաբերությունները։

«Համագործակցության ծրագրով նախատեսված է երկու քաղաքների միջև իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործում ունեն կարևորագույն ազդեցություն։ Մասնավորապես՝ կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Այսօր մենք ստորագրեցինք 5-ամյա համագործակցության ծրագիր, որը մեծ հնարավորություններ է ընձեռում երկու քաղաքների համագործակցության համար։ Վերը նշված պայմանագրի կնքումը խորհրդանշական է, քանի որ այս տարի լրանում է Սանկտ Պետերբուրգ հայերի հաստատման 305-ամյակը, որոնք Պետրոս Առաջինի հրավերով եկել և բնակվել էին Պետերբուրգում»,-նկատեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և հավելեց, որ Սանկտ Պետերբուրգի 25 հազարանոց հայ համայնքը նշանակալի ազդեցություն ունի Սանկտ Պետերբուրգի հասարակական և քաղաքական կյանքում:

Երևանի քաղաքապետարանի և Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվածը համագործակցության 3-րդ ծրագիրն է, որն այս անգամ ստորագրվում է 5 տարի ժամկետով և ներառում է ավելի լայն համագործակցության ուղղություններ։ Նախորդ` հաջողությամբ իրականցված երկու պայմանագրերը կնքվել էին եռամյա և քառամյա ժամկետով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am