Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերը կարող են բերել բանակցությունների քայքայման. Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերը կարող են բերել բանակցությունների քայքայման. Կարասին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կերպափոխելու փորձերը կարող են բերել բանակցային գործընթացի քայքայման եւ կողմերի դիրքորոշումներում հետընթացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Նա ընդգծել է, որ հրադադարի հաստատումից հետո անցած տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 30-ից ավելի հանդիպումները տեղի են ունեցել Ռուսաստանի մասնակցությամբ:

Նրա խոսքով` այդ ճանապարհին կարեւոր փուլեր են հրադադարի մասին 1994 թվականին եւ հրադադարն ամրապնդելու մասին 1995 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ 2008 թվականի մոսկովյան հռչակագիրը, որը ԼՂ կարգավորման գծով առաջին եւ դեռեւս միակ փաստաթուղթն է, որի տակ դրված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կերպարանափոխելու, մասնավորապես, Գերմանիային եւ Թուրքիային որպես համանախագահներ ներգրավելու վերաբերյալ հնչող առաջարկների մասին, Կարասինն ասել է. «Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության եւ նրա համանախագահության շրջանակում ունիկալ միջնորդական փորձ է կուտակվել: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբանկատությունը, ձեւաչափի կերպափոխման ցանկացած փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի քայքայման եւ կողմերի դիրքորոշումներում հետ գլորման »:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am