Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի խորհրդարանում քննարկում են ատոմակայանի էներգաբլոկի շահագործման երկարաձգման համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանում քննարկում են ատոմակայանի էներգաբլոկի 
շահագործման երկարաձգման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային  ժողովը  քննարկում է  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում:  Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: «Համաձայնագրով համապատասխան իրավասու մարմինների և լիազոր կազմակերպությունների միջև կանոնակարգվում են իրավական հարաբերությունները և լուծվում են բոլոր կազմակերպչական հարցերը: Փաստորեն, համաձայնագրում մենք արդեն ֆիքսում ենք, որ երկարաձգման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվելու են երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում մենք զննելու ենք հիմնական սարքավորումների վիճակը և այդ վերլուծակակ աշխատանքների հիման վրա մշակվելու է արդեն երկարաձգման ծրագիրը իր ծավալով և գնահատականով, թե ինչքան է արժենալու այդ ծրագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ համաձայնագրով սահմանված է, որ ծրագիրն իրականացնելու համար իրավասու կողմերը պետք է որոշում ընդունեն ֆինանսավորման համար: Նա հայտնեց, որ այդ որոշումն արդեն ընդունվել է, սակայն խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ավելի ուշ՝ երկրորդ համաձայնագրով, որը կվերաբերի ծրագրի ֆինանսավորմանը: «Ծրագրով նախատեսված է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի և գնահատականները լինեն դրական, մենք հնարավորություն կունենանք մինչև 2026թ. ներառյալ էնեգաբլոկի շահագործման  համար տալ համապատասխան լիցենզիա»,- եզրափակեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am