Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ուղերձ է հղել  Հայոց ցեղասպանության 
տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի հետ իր համերաշխությունն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն` հղած ուղերձում նշելով, որ հանցագործությունը չի կարող ստանալ արժանի պատասխան, եթե չանվանենք այն իր անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում նաև նշվում է.

«Մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տարելիցը և հիշատակը այն մարդկանց, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկի ժամանակ, երբ մեկ միլիոնից ավելի հայեր կառավարության արտոնությամբ ենթարկվեցին սպանդի, բռնաբարության և մասսայական տեղահանման: Նյու Յորքում և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող շատ հայերի համար սա պատմական ցնցում է, որը զուգորդվում է Թուրքիայի կողմից ժխտողականությամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ կատարածը որպես ցեղասպանություն չճանաչմամբ», - գրված է Բիլ դե Բլազիոյի ուղերձում:

Քաղաքապետը նաև նշել է Թուրքիայի նոր սերնդի խիզախությունն ուրախալի քայլ է դեպի ուշացած արդարության և համաձայնության հաստատմանը: Նա նաև կոչ է արել պայքարել այսօր գլուխ բարձրացնող կրոնական անհանդուրժողականության դեմ` խորհելով անցյալի դասերի մասին:

 

Լուսանկարը` wikipedia


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am