Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մոսկվայում գրեթե 10 հազար մարդ Է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին

Մոսկվայում գրեթե 10 հազար մարդ Է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 10 հազար մոսկվացիներ եւ Մերձմոսկվայի բնակիչներ, գլխավորապես հայ համայնքի ներկայացուցիչներ, ապրիլի 24-ին մասնակցել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Հայ առաքելական եկեղեցու՝ Օլիմպիական պողոտայում գտնվող մայր տաճարում տեղի Է ունեցել հիշատակի աղոթք. արարողությունը գլխավորել Է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Բացի այդ, այստեղ՝ տաճարային համալիրի տարածքում, մարմարե կոթող Է բացվել ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի պաշտոնական իշխանությունների անունից հավաքվածներին ցավակցական խոսքով դիմել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը նաեւ ընթերցել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Մոկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը:

Եկեղեցական համալիրի մշակութային կենտրոնում բացվել Է փաստաթղթերի եւ լուսանկարչական տարբեր նյութերի ցուցադրանքը, որոնք վերաբերում են հարյուրամյա վաղեմության իրադարձություններին:

Տաճարի շրջակա ողջ տարածքը լեփլեցուն Էր մարդկանցով, որոնք կրծքանշաններ Էին կրում ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող անմուռուկների տեսքով եւ բռնել Էին Հայաստանի դրոշներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am