Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել. Պուտին

Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել. 
Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի կողքին լինելու հստակ ուղերձ հղեց` ելույթ ունենալով Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ընթացքում: «Ռուսաստանի հարյուրավոր քաղաքաներում կանցկացվեն հիշատակի ավելի քան 2000 միջոցառումներ: Կմասնակցեն ոչ միայն հայկական համայնքի ներկայացուցիչներ, այլ ռուսներ: Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացված լինել»,-ասաց ՌԴ նախագահը: Նրա խոսքով` Ռուսաստանը միջազգային իրավունքի ու քրեական իրավունքի հիմքը հանդիսացող բազմաթիվ փաստաթղթեր է  ստորագրել եւ պատրաստ է ամեն ինչ անելու, որ անցյալի ողբերգական դեպքերը երբեք չկրկնվեն: «Այսօր էլ աշխարհի մի շարք տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը: Պետք է հասկանալ` որն է դրա պատճառը: Նմանատիպ գործողություններից առաջ պետք է նախ մտածել դրանց հետեւանքների մասին»,-ընդգծեց Պուտինը:

«Մենք ձեզ հետ ենք, հարգելի բարեկամներ»,-խոսքը եզրափակեց ՌԴ նախագահը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով: Հայ ժողովրդի կողքին Երեւանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am