Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

1915թ. հազարամյակներով իր բնօրրանում ապրած հայ ժողովուրդը պետական ծրագրով բնաջնջվեց. Սերժ Սարգսյան

1915թ. հազարամյակներով իր բնօրրանում ապրած հայ ժողովուրդը պետական 
ծրագրով բնաջնջվեց. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր տարի առաջ սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց` հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում  բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեկնարկած ոգեկոչման արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության խորհրդի եւ դրա ժխտողականության հանցավոր վտանգների մասին:

«Այսօր մենք Ծիեծռնակաբերդի բարձունքում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը` ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում  եւ կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915թ. թվականին եւ շարունակվեց հաջորդ տարիներին աննախադեպ է իր ծավալներով եւ հետեւանքներով: Հայ ժոողովրդի արեւմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել է իր տանը, իր բնօրրանում, իր հարենիքում տեղահանվեց եւ բնաջնջվեց պետական մշակված ծրագրով` բանակի, ոստիկանության եւ այլ պետական կառույցների եւ հատուկ այդ նպատակով բանտերից ազատված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ: Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց` հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներեւակայելի վայրագությունը»,- ընթացող ոգեկոչման արարողության ժամանակ ասել է ՀՀ Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am