Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սրբադասման արարողության առիթով Էջմիածնի մասունքերից դուրս են բերվելու 14 սրբություններ

Սրբադասման արարողության առիթով Էջմիածնի մասունքերից դուրս են բերվելու 
14  սրբություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու 14 սրբություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռից դուրս են բերվելու Սուրբ Գեղարդ, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջ, Կենաց Փայտով խաչ-մասունքարան, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակ, Աջ Ս. Ստեփանոս Նախասարկավագի մասունքով, Աջ Ս. Հռիփսիմե կույսի մասունքով, Աջ Ս. Անանիա առաքյալի մասունքով, Աջ Ս. Սահակ Պարթև Հայրապետի մասունքով, Աջ Ս. Սարգիս Զորավարի մասունքով, Աջ Ս. Գևորգ Զորավարի մասունքով, Խաչ-մասունքարան Ս. Թադեոս և Ս. Սանդուխտ կույսի մասունքներով, Խաչ-մասունքարան Ս. Հովհաննես Մկրտչի մասունքով, Մասունքարան Ս. Գրիգոր Նարեկացու և այլ սրբոց մասունքներով, ինչպե նաև Զեյթունի Ավետարան սրբությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am