Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանը Հայաստանին հատկացրել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ

Չինաստանը Հայաստանին հատկացրել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» 
կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները մտնում են նոր փուլ: ՉԺՀ կառավարության կողմից արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի (Approved Destination Status - ADS) շնորհման մասին և ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հետագա ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից հայ-չինական համագործակցության ակտիվացման ու ամրապնդման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը կընդունի «Չինաստանի զբոսաշրջիկներիդեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպում ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդգրկված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

 Համաձայն ՉԺՀ օրենսդրության` Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություններ հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք ՉԺՀ կառավարության կողմից ստացել են հատուկ` «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ (Approved Destination Status - ADS): ՉԺՀ կառավարության կողմից երկրներին ADS կարգավիճակ է շնորհվում կառավարությունների միջև երկկողմ համապատասխան հուշագրի շրջանակներում:

 

2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» Փոխըմբռնման հուշագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am