Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շրջադարձ Գերմանիայի դիրքորոշման մեջ. Շտայնմայերը դեմ չէ 1915 թ. կատարվածը «ցեղասպանություն» բնորոշելուն

Շրջադարձ Գերմանիայի դիրքորոշման մեջ. Շտայնմայերը դեմ չէ 1915 թ. 
կատարվածը «ցեղասպանություն» բնորոշելուն

ԲԵՌԼԻՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամավորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելուն: Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա ասել է, որ 1915 թ. կատարվածը «կարելի է ընդհանրացնել ցեղասպանություն հասկացության մեջ»:

«Բռնությունը, վախը, սարսափը, որոնք նշվում են մեր բանաձեւում, կարելի է տեղավորել մեկ բառի տակ` ցեղասպանություն: Ես կարող եմ այդ պահանջի հիմքերը եւ առաջին հերթին զգացմունքային կողմը լավ հասկանալ»,- ասել է նա: Շտայնմայերն ավելի լայն ազատություն է տվել պատգամավորների քննարկումներին ու այն քննադատություններին, որոնց համաձայն` սա պետք է դիտարկել որպես ցեղասպանություն:

Շտայնմայերը նաև շեշտել է, որ ինքը չի կարող անտեսել այն, ինչ կարող է պատահել ապրիլի 24-ից հետո: Թերթը միաժամանակ նշել է, որ ըստ իր աղբյուրների` հարցի վերջնական քննարկումները պետք է  ընթանան նախագահ Գաուկի մոտ:

Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն էլ հայտարարել է , որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն` անկախ Անկարայի դիմադրությունից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխանորեն կնշի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ»,- ասել է Յունգը:

 Նա ընդգծել է, որ «Ցեղասպանություն» եզրույթը  պետք է առկա լինի այն բանաձևի տեքստում, որը մոտակա օրերին կընդունի Բունդեսթագը: Միեւնույն ժամանակ, Յունգը վստահություն է հայտնել, որ ցեղասպանություն բառն իր ելույթում արտասանելու է Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am