Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների հավաքին

Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների հավաքին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար:

Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին եւ այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաեւ շտկելու եղած թերություններն ու բացթողումները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական եւ մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am