Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ

Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ: Encores վերտառությամբ սկավառակը լույս կտեսնի մայիսի 4-ին՝ շանսոնիեի ծննդյան 91-րդ տարեդարձից առաջ, որը  նա նշելու է մայիսի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը:

«Առաջին անգամ ես ձայնագրում եմ ալբոմ, որը պատմում է իմ անցյալի մասին»,- ասել է Ազնավուրը եւ հավելել, որ նոր սկավառակի թեմաները կդառնան պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաեւ այն վայրերը, որտեղ ինքը եղել է իր կյանքի ընթացքում:

Ազնավուրը չորսամյա ընդմիջումից հետո մտադիր է վերսկսել իր համերգները Փարիզում: Այդ մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Վերջին տարիներին երաժիշտը ելույթներ էր ունենում միայն Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս: Բայց այժմ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը,  սեպտեմբերի 15-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում վեց համերգ է ծրագրված Փարիզի խոշորագույն հարթակում՝ Մարզապալատում: Սա միակ քաղաքային համերգասրահն է, որտեղ հանրաճանաչ երգիչը դեռ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել իր երկարատեւ կարիերայի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am