Արամ Հարությունյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
19:22, 2 Ապրիլ 2015
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատել էր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին` զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում