Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը մասնակցել են Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված խորհրդաժողովի

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը մասնակցել են Հայրենական 
պատերազմի հաղթանակին նվիրված խորհրդաժողովի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է այցելել: Այցի շրջանակում նա հյուրընկալվել է Հայ-ռուսական համալսարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մարտի 30-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայ-ռուսական համալսարանում կայացած խորհրդաժողովին, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ:

ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ եւ իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ Հայրենական մեծ պատերազմի միջեւ. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:

ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար:

Մինչեւ խորհրդաժողովի բացման արարողությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ