Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի հետ խաղն առանցքային նշանակություն ունի. ալբանացի ֆուտբոլիստների մեկնաբանությունը

Հայաստանի հետ խաղն առանցքային նշանակություն ունի. ալբանացի 
ֆուտբոլիստների  մեկնաբանությունը

ՏԻՐԱՆԱ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ալբանիայի ազգային հավաքականը մարտի 24-ից սկսել է Հայաստանի ընտրանու հետ մարտի 29-ին կայանալիք հանդիպման  նախապատրաստական մարզումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալբանիայի հեռագրական գործակալությունից (ATA), հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի դե Բիազին ստուգել է մարզիկների առողջական վիճակը և հավաքականին ներկայացրել մարզումների շաբաթվա ծրագիրը: Լրագրողների հետ զրույցում հավաքականի դարպասապահ Էտրիտ Բերիշան («Լացիո», Իտալիա) նշել է, որ Հայաստանի դեմ խաղը առանցքային նշանակություն ունի հավաքականի համար: «Մենք կենտրոնացած ենք մեր անելիքների վրա և հաղթանակ ենք ցանկանում»,- ասել է նա:

Կիսապաշտպան Անդի Լիլան («Պարմա», Իտալիա) էլ նշել է, որ Հայաստանի հետ խաղը պետք է գնահատել այնպես, ինչպես Պորտուգալիայի հետ հանդիպումը, քանզի երկու դեպքում էլ հաղթանակը երեք միավոր կբերի իրենց հավաքականին: «Մենք շատ հարգանքով ենք վերաբերում Հայաստանի հավաքականին, քանզի նրա հետ խաղում ձեռք բերված հաղթանակը, ինչպես Դանիայի ու Պորտուգալիայի դեպքում, երեք միավոր արժե: Եթե մենք հաղթենք, մեր ներկայությունը որակավորման այս փուլում հոյակապ կլինի»,- նկատել է Ալբանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը:

Տաղանդավոր կիսապաշտպան  Ալիջի Նասերը, ով խաղում է Շվեյցարիայի «Բազել» ֆուտբոլային ակումբում, առաջին անգամ է խաղալու հավաքականի կազմում և փոխարինելու է Անսի Ագոլիին: Նա լրագրողներին հայտել է, որ հպարտ է, որ խաղալու է Ալբանիայի հավաքականի կազմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am