Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքագետը լուրջ հույսեր չի կապում Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի հետ

Քաղաքագետը լուրջ հույսեր չի կապում Վրաստանի խորհրդարանում Հայոց 
ցեղասպանության բանաձևի նախագծի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևչի ընդունի: «Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև Վրաստանում ադրբեջանական և թուրքական համայնքների առկայությունը` Վրաստանի խորհրդարանում  Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ հայ պատգամավորների ձեռնարկած քննարկումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ մարտի 24-ին կայացած հանդիպմանը նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Վրաստանի իշխող վերնախավը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առջև: «Վրաստանի համար մեկ առևտրատնտեսական գործընկեր Թուրքիան հրավիրել է Վրաստանին մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին, և վերը նշված հրավերը ընդունել-չընդունելու որոշումը ցույց կտա, թե Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը որ երկրի հետ հարաբերություններն է համարում գերակա»,-ընդգծեց Մինասյանը:

Անդրադառնալով Ջավախքի և ջավախահայության խնդիրներին` Նարեկ Մինասյանը շեշտեց, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է Ջավախքում լուրջ ներդրումներ կատարել: «Վրաստանի կառավարությունը նոր տարածաշրջանային քաղաքականություն է որդեգրել Վրաստանում: «Ուժեղ Վրաստան» ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում որոշակի բիզնես նախագծեր են իրականացվելու և այդ համատեքստում ծրագրվում է Ջավախքում կատարել շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանի զարգացման համար»,-նշեց քաղաքագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am