Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել Ադանայում հայկական ջարդերի մասին

Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել Ադանայում հայկական ջարդերի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հրատարակվել է «1909 թ. Ադանայի կոտորածը. երեք զեկույց» գիրքը, որը պատմում է 1909 թվականին Ադանայում սկսված, հետո Զեյթունում եւ Քիլիսում շարունակված 20 հազարից ավելի  հայերի կոտորածի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 կայքը, գիրքն օսմաներեից թարգմանել, խմբագրել եւ «Արաս» հրատարակչությունում հրատարակել է Արի Շեքերյանը: Գիրքն օսմաներենով հրատարկվել էր ականատեսների պատմած իրական պատմություննների հիման վրա: Թուրք ընթերցողները ներկայում հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական այդ ջարդերը վերապրածների հուշերին:

Օսմանյան կայսրությունում եւ աշխարհում քննարկման առարկա դառնալուց անմիջապես հետո Կարապետ Չալյանը, Արթին Ասլանյանը եւ Հակոբ Պապիկյանը երեք կարեւոր զեկույց են պատրաստել, որոնք 106 տարի անց առաջին անգամ ներկայացվում են թուրքերենով: Հեղինակների ողբերգական կենսագրությունները դրանք ավելի հետաքրքիր են դարձնում: Գրքում 40-ից ավելի լուսանկարներ կան, որոնք արվել են այդ շրջանում:

Գրքի թուրքական տարբերակի նախաբանը գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:

Ուշագրավ հանգամանք է այն, որ հայկական ջարդերից հետո օսմանյան մեջլիսից Ադանա գործուղված հետազոտական խմբի միակ ներկայացուցիչ Հակոբ Պապիկյանը զեկույցը ներկայացնելուց մեկ օր հետո մահացել է կասկածելի հանգամանքներում: Ադանայում երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության հիմնադիրներից Կարապետ Չալյանը սպանվել է 1920 թվականին: Արթին Ասլանյանն էլ մերժել է վկայություն տալ ջարդերի մասին եւ փախել Եգիպտոս, որտեղ էլ գրել է զեկույցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am