Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիական կազմակերպությունը Դիաբետոնի ամեն տարվա պահանջարկի 10 տոկոսը անվճար կտրամադրի Հայաստանին

Ֆրանսիական կազմակերպությունը Դիաբետոնի ամեն տարվա պահանջարկի 10 
տոկոսը անվճար կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարային դիաբետով տառապող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար Հայաստանի Հանրապետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է  «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: Ֆրանսիական կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը անվճար կտրամադրի ՀՀ առողջապահության նախարարությանը` որպես մարդասիրական օգնության: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  հակադիաբետիկ դեղերին նվիրված ՀՀ առողջապահության նախարարության ընդլայնված քննարկմանը ասաց փոխնախարար Վահան Պողոսյանը:

«Հակադիաբետիկ դեղերի հաբերի հետ կապված` ՀՀ-ում որոշ խնդիրներ կային: Մրցույթի արդյունքում ձեռք էր բերվել հնդկական արտադրության դեղորայք, որի վերաբերյալ կային տարակարծություններ հասարակության շրջանում: Այդ դեղը Հայաստանում օօգտագործվեց շուրջ երկու տարի, որի ընթացքում դրանից օգտվեցին 40 հազար շահառու: Կային մարդիկ, ովքեր հրաժարվեցին այդ դեղից: ՀՀ ԱՆ հանձնաժողովային ուսումնասիրությունների արդյունքները և Երևանի քաղաքապետարանի արած վերլուծությունները ցույց տվեցին, որ հնչեցված կարծիքները այնքան էլ ճշմարտացի չեն: Տեղերում արված հարցումներով պարզվեց, որ խնդիրը համատարած բնույթ չի ունեցել և կազմել է մոտ 2 տոկոսը»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին: Որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը:

Հիշյալ որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79 մլն 610 հազար ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախսորակ լավագույն արդյունքը:

ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (Դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարության հիմնավորմամբ՝ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է  9 մլն 500 հազար դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12 մլն դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: 2019թ. անհրաժեշտ կլինի 13 մլն 900 հազար դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: Ներկայումս հիվանդանոցները ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը և այդ դեղն են իրացնելու մինչև ֆրանսիական խմբաքանակի տեղ հասնելը:

Այժմ Հայաստանում կան շաքարախտով հիվանդ 73 հազար մարդ, որոնցից 67 հազարը ստանում են հակադիաբետիկ հաբեր, մյուսներըˋ ինսուլին:

Ֆրանսիական կազմակերպությունը Դիաբետոնի ամեն տարվա պահանջարկի 10 տոկոսը անվճար կտրամադրի Հայաստանին

Շաքարային դիաբետով տառապող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար Հայաստանը հակադիաբետիկ դեղերն այսուհետև  գնելու է  Ֆրանսիայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am