Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հարուցվել է քրգործ դիվերսանտների կողմից հայ զինծառայողների սպանության դեպքի առնչությամբ

Հարուցվել է քրգործ դիվերսանտների կողմից հայ զինծառայողների սպանության 
դեպքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից հայ զինծառայողաների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբըհունվարի 23-ին` ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:  Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am