Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մամեդյարովը Կրակովում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մամեդյարովը Կրակովում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Մինսկի խմբի գործողությունների ծրագրի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մամեդյարովը և Պիեր Անդրյուն համաձայնության են եկել հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am