Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՌԴ պետդումայի պատգամավորները ծաղիներ դրեցին Ավետիսյանների ընտանքի շիրիմին

ՌԴ պետդումայի պատգամավորները ծաղիներ դրեցին Ավետիսյանների ընտանքի շիրիմին

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի  Դաշնության պետդումայի պատգամավորները «Շիրակ» գերեզմանատանը ծաղկեպսակ ու ծաղիներ դրեցին Ավետիսյանների ընտանքի շիրիմին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Պատգամավորների խմբում են «Եդինայա Ռոսիա»-ից  խորհրդարանական անվտանգության եւ կոռուպցիայի  հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը,  ԱՊՀ գործերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը, նույն կոմրտեի անդամ Իրինա Ռոդնինան եւ  Պետդույաի նախագահի  խորհրդական Միխայիլ Կրոտովը:   Լրագրողների հետ հանդիպման ժամանակ   ԱՊՀ գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան նշեց, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված դաժանությունը դժվար է վերապրել: «Այստեղ ենք մեր եւ մեր գործընկերների անունից փոխանցելու ցավակցությունը: Ահավոր ողբերգություն է: Դժվար է ինչպես Հայաստանի այնպես էլ ՌԴ համար: Մեր այս այցի արդյուքները կներկայացնենք ՌԴ պետդումայում: Այդ իսկ պատճառով հավաքում ենք հնարավորինս շատ  ինֆորմացիա, բայց պետք է  նշեմ, որ մենք այս պահին իրավունք չունենք նախաքննական գործընթացին խառնվելու, պետք է հաստատեմ, որ ե՛ւ ՌԴ ե՛ւ ՀՀ ղեկավարները կանեն ամեն ինչ, որ գործընթացը լինի բաց: Սա բոլորի պահանջն է եւ, եթե ինչ-որ բան թաքցվի, դա ավելի շատ անվստահության պատճառ կդառնա: Մեր խնդիրն է երկու երկների վստահությունը պահպանել եւ չմոռանալ այն դարավոր կապը, որ ստեղծվել է այս ազգերի միջեւ»,-նշեց Իրինա Ռոդնինան՝ կոչ անելով նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներին ավելի զգոն  լինել եւ  «ուրիշի ողբի վրա տոն չսարքել»:

«Երբ այս լուրն իմացա, Խաբարովսկում էի: Այնքան խորն էր վիշտը: Այնտեղ մեծ հայկական համայնք կա, բոլորը մոտենում ու ցավակցում էին: Ցավոք, տառապած հողը, որ 25 տարի առաջ երկրաշարժ տեսավ ու դեռ չի հասցրել վերականգնվել, կրկին, այսպիսի ցավ ապրեց: Մենք, անշուտ, չէինք կարող չգալ, չհարգել զոհվածների հիշատակը եւ չկիսել ձեր ցավը»,- նշեց Բորիս Ռեզնիկը՝ անդրադառանալով Պերմյակովին հայկական իրավապահներին հանձնելու խնդրին պատգամավորը նշեց, որ դա երկու երկրների իրավապահ մարմինների խնդիրն է:»Այսօր ասել, որ պետք է այսպիսի կա՛մ այնպիսի որոշում ընդունել՝ հնարավոր չէ, դա միայն մասնագետների եւ օրենքի խնդիրն է,  բայց ոճրագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,-նշեց Բորիս Ռեզնիկը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am