Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանն անցած գիշեր կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանն անցած գիշեր կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել. 
ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում,հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,  ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Նահապետ Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am