Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ազատության հրապարակում լռություն է. մոմավառության օր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին

Ազատության հրապարակում լռություն է. մոմավառության օր փոքրիկ Սերյոժա 
Ավետիսյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ առավոտից ապրող ու արարող քաղաքի աղմուկը խեղդվում է Ազատության հրապարակում. այնտեղ լռություն է` հարգանքի տուրք` Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հիշատակին: Ժողովրդական սգի այս պահը միավորել է բոլորին. հրապարակում են տարեցներ ու մանուկներ: Մարդիկ գալիս են աշխատանքի գնալուց առաջ, վառվում են մոմեր: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի նկարի առաջ խաղալիքներ են:  

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոնԵրեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունըՍերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am