Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՌԴ առողջապահության նախարարն իր ցավակցությունն է հայտնել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

ՌԴ առողջապահության նախարարն իր ցավակցությունն է հայտնել Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է ցավակցություներ ստանալ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում խորը ցավակցությունն են հայտնել անձամբ իրենց և աշխատակազմերի անունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նրանք նշել են, որ երեխայի մահվան լուրը խորը վիշտ է պատճառել: Իրենց ցավակցությունն են հայտնել յոթ օր շարունակ փոքրիկի կյանքի համար պայքարող ռուս և այլազգի բժիշկները: Նրանք նշել են, որ յուրաքանչյուրի համար ցավն անձնական է:

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցելԱվետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա ԱրմենիԱվետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկականկենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային ևսրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքիանդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործովմեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիսեւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդվիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am