Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆրանսիական TV 5 monde-ի եթերում հեռարձակվել է Հայոց ցեղասպանությանը և The Cut ֆիլմին նվիրված հաղորդում

Ֆրանսիական TV 5 monde-ի եթերում հեռարձակվել է Հայոց ցեղասպանությանը և 
The Cut ֆիլմին նվիրված հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական TV 5 monde հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին և Ֆրանսիայում թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմի ցուցադրությանը նվիրված հաղորդում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` հաղորդման հյուրերն են եղել ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը, քաղաքական վերլուծաբան, ռեժիսոր Ալի Կազանջիգիլը, մշակութային սյունակագիր Ժան Բապտիստ Ուրբենը:

Հաղորդման մասնակիցները կարծիք են հայտնել, որ Ֆաթիհ Աքընի ֆիլմը ևս մեկ հնարավորություն է տալիս միջազգային հանրությանն անդրադառնալու 1915 թվականի ողբեգությանը, ինչի հետևանքով Ցեղասպանության ենթարկվեց 1,5 մլն հայ: Հաղորդման հյուրերն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության պատմությանը, պատճառներին և Հայաստանի ու Թուրքիայի միջև այսօր առկա հարաբերություններին:

138 րոպե տևողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: «Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

Աքընի համար «Խզում»-ը դարձել է առաջին միջազգային ծրագիրը: Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 7 երկրներ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո: Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և տեղի ունեցել Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Եվրոպացի նշանավոր կինոգործիչ, ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքընը ծնվել է Գերմաիայի Համբուրգքաղաքում: Նա բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am