Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյումրեցի փոքրիկը տեղափոխման ենթակա չէ. ապարատից անջատելը կլինի ճակատագրական

Գյումրեցի փոքրիկը տեղափոխման ենթակա չէ. ապարատից անջատելը կլինի 
ճակատագրական

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Հայաստանի եւ Ռուսաստանից հրավիրված առաջատար բուժանձնակազմի առաջին խնդիրը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերժոյա Ավետիսյանի բուժօգնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելն է: Այս մասին հայտարարեց «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը բուժհաստատությունում լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ նույնիսկ Գյումրիից Երեւան երեխայի տեղափոխումը եղել է խնդրահարույց, եւ հենց այս պահին էլ երեխան տեղափոխման ենթակա չէ: «Նույնիսկ նրան ապարատից անջատելը կլինի ճակատագրական: Նման պատասխան տրվել է տեղափոխման տարբեր առաջարկներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դալլաքյանը:

Մասնագետներն անհրաժեշտ են համարում սրտանոթային համակարգի աշխատանքի կայունացումը, թոքային անբավարարության վերացումը, երիկամների բնականոն աշխատանքի վերականգնումը: «Երեխան լրջագույնս խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգերի հետ: Յոթ օր է ունեցել ենք լրջագույն, կյանքին սպառնացող տարբեր բարդություններով հղի իրավիճակ»,-ասաց բժշկական կենտրոնի տնօրենը: Նա նաեւ նկատեց, որ դժբախտության պահին հայերը համախմբվում են, եւ կրծքով կերակրող մայրերի բազմաթիվ առաջարկները դրա վկայությունն են: Ամեն դեպքում, երեխան կրծքի կաթի խնդիր չունի:

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը նկատեց, որ բուժհաստատությունում են հավաքվել լավագույն բժիշկները, երեխայի համար արվում է ամեն ինչ, ոչ մի կլինիկայում ավելին չէին կարողանա անել: Աշխարհի առաջատար բժիշկների հետ խորհրդակցել են: «Այդ տարիքի երեխան այդպիսի ծանր վիճակում ողջ է, դա արդեն հրաշք է: Մինչև հիմա ստացվում է խնդիրները լուծել: Չկա ռեսուրս, որ չի օգտագործվել: Շատ լուրջ խնդիր է բժշկության մեջ` վեց ամսական երեխայի մոտ առկա են շատ դժվար որոշվելիք խնդիրներ: Երկար ժամանակ երեխան եղել է անեմիայի մեջ, սառած վիճակում: Աշխարհի ցանկացած կլինիկայի համար շատ բարդ խնդիր է: Ամեն դեպքում, արվում է հնարավորը. բերվել են դեղեր, որոնք շատ տարածված չեն եւ կան ընդամենը մի քանի օրինակից»,-ընդգծեց մասնագետը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոնԵրեխայի առողջական վիճակն այսօր վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը

Հունվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան են ժամանել առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան: Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ տրամադրել` երեխային Մոսկվա տեղափոխելու համար:   

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գլխավոր կասկածյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am