Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Դոնբասում հակամարտության սրվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Դոնբասում հակամարտության սրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում Դոնեցկի օդանավակայանի նկատմամբ հսկողություն հաստատելու համար մարտերի սաստկացումից, ինչն արդեն հանգեցրել է մեծաթիվ զոհերի եւ սպառնում է վիժեցնել հրադադարի համաձայնագիրը: Նա կոչ է անում բոլոր կողմերին կատարելու Մինսկի արձանագրության եւ հուշագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ, որպես առաջին քայլ, անհապաղ եւ ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը նաեւ հորդորել է «ամեն գնով» խուսափել իրադրության վատթարացումից, պատրաստակամություն հայտնելով աջակցելու «ապաէսկալացմանը եւ Ուկրաինայի կայունության ու տարածքային ամբողջականության վերականգնման համար խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված բոլոր ջանքերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am