Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով

Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աստիճաաբար նվազում է: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 29.60 դրամով` կազմելով միջինը 496.76 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը` 513 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դոլարը գնում էին 550.38 դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեք արդեն նվազել է 49.60 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 551.41 դրամով և վաճառում` 619.91 դրամով:

Երեկվա համեմատ 0.12 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.07  դրամով և վաճառում` 8.67 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am