Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օմբուդսմենը հնարավոր է համարում Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիան

Օմբուդսմենը հնարավոր է համարում Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը հավատում է, որ ՀՀ արդարադատության նախարարության հետ աշխատանքի արդյունքում կկարողանան էստրադիցիայի ենթարկել Հրաչյա Հարությունյանին: Դեկտեմբերի 10-ին օմբուդսմենի կազմակերպած կլոր-սեղան քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: «Մենք այս ընթացքում աշխատում ենք ընտանիքի հետ, պետք է աշխատենք նաև արդարադատության նախարարության հետ: Դուք տեսաք, որ արդարադատության նախարարն այստեղ էր, դա նշանակում է, որ մենք ունենք ներուժ` նրանց հետ համագործակցելով Հրաչյա Հարությունյանին վերադարձնելու»,-ասաց նա` հավելելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իրենք չհետաքրքրվեն Հրաչյա Հարությունյանի ճակատագրով ու ինչ-որ քայլ չանեն նրան օգնելու ուղղությամբ:

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով Պոդոլսկում հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը վիրավորվել էին: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ դատապարտելով նրան  6 տարի 9 ամսվա ազատազրկման ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am